Մեղմ շպար, թարմ տեսք․ բալիկի սպասող Մերի Մակարյանի նոր լուսանկարը

15:48   15 հունիսի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:

33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել։ Բալիկի սպասող հաղորդավարուհին կադրում մեղմ շպարով է։  Բնական տեսքով լուսանկարին կից Մերին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Մերի Մակարյանն ամուսնու հետ գեղեցիկ ու քնքուշ ֆոտոշարք էր հրապարակել, իսկ կադրերին կից գրել էր․ «Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝Աստծո կամոք և զորակցությամբ: Շնորհավո՜ր»։

Լուսանկարները՝ @photosbysilvie



© NEWS.am STYLE