Շպռոտը խորը դեկոլտեով զգեստով ընդգծել է բարեմասնությունները

16:34   15 հունիսի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել։  Կադրում երգչուհին ներկայացել է խորը դեկոլտեով ճերմակ զգեստով։ Հրապարակմանը կից մեկնաբանություն, սակայն նա չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին արխիվային լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր թոփլես։ Երգչուհին կրում էր կարմիր վարտիք, սեւ, ծաղկավոր զուգագուլպա, իսկ ձեռքերով փակել էր մերկ կուրծքը։ Արխիվային կադրին կից նա անգլերեն լեզվով գրել էր․  «Իմ բնական կրծքերն ու շրթունքները։ Կադրում ես 22 տարեկան եմ, իմ առաջին ձայնասկավառակի շապիկը»։



© NEWS.am STYLE