Խորը դեկոլտեով տոպ, ջինսե տաբատ․ Էլեն Ասատրյանի գրավիչ լուսանկարը

17:17   15 հունիսի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։ Նա կրում է խորը դեկոլտեով տոպ, ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացրել են բաց երկնագույն բարձրակրունկները։ Հմայիչ կադրին կից Էլենը կատարել է հետեւյալ գրառումը․ «Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը,ես գիտեմ,որ ամեն ինչ լավ կլինի:Ինձ միանգամայն պարզ է, որ կանայք են ղեկավարում աշխարհը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին արտհայայտիչ շպարով էր։ Մեկնաբանություններում գրված էր. «Գերադասում եմ կրակից հեռու մի փոքր մրսել, քան այրվել նրա մոտիկությունից. Եվ հրաժարվել հյուրասիրվելու սուր ցանկությունից, քան դժվարությամբ կերածս մարսել...»։



© NEWS.am STYLE