Մարիամ Մելիքյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

20:08   15 հունիսի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր լողազգետով։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին հումորային մեկնաբանություն էր գրել․ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, անգամ արեւայրուքը»։



© NEWS.am STYLE