Ոճափոխված Ելենա Բորիսենկոն՝ սպորտային կերպարում

21:37   15 հունիսի, 2019

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որն օրերս կտրուկ փոխել է սանրվածքը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Սիրված դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրում Ելենա Բորիսենկոն կրում է սեւ, սպորտային տաբատ եւ վերնազգեստ, ինչպես նաեւ վառ երանգի վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում են նույն երանգի սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ Ելենա Բորիսենկոն, որին հանդիսատեսը հիշում է երկար մազերով, կտրուկ փոխել էր ոճը։ Դերասանուհին կտրել էր մազերն ու այժմ նոր սանրվածք ունի։ Դերասանուհին լուսանկարների շարք էր հրապարակել ֆեյսբուքյան էջում եւ գրել. «Ես արեցի դա»։



© NEWS.am STYLE