«Նա ասել է «այո»»․ Գուֆը ենթատեքստով գրառում է կատարել

22:18   15 հունիսի, 2019

Քեթի Տոպուրիայի նախկին բոյֆրենդ ռեփեր Գուֆի գրառումը սոցցանցերում մեծ իրարանցում է առաջացրել։

Իր Instagram-ում նա նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սեւ սմոքինգ։ Հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Նա ասել է «այո»»։

Այժմ հետեւորդները փորձում են կռահել, թե ով է Գուֆին ասել «այո»։  Իսկ ավելի ռոմանտիկ հետեւորդները գտնում են, որ 32-ամյա Տոպուրիան եւ 39-ամյա Գուֆը կրկին միացել են։

Ի դեպ, 32-ամյա երգչուհի  Քեթի Տոպուրիան «Ուրբաթը Ռեգինայի հետ» հաղորդման տոնական եթերի հյուրն է դարձել։ Երգչուհին շոուի հաղորդավար Ռեգինա Տոդորենկոյի հետ անկեղծ հարցազրույցի ընթացքում պատմել է անձնական կյանքի մասին։

«Ինչ-որ ժամանակ մենք ընդհանրապես չէինք շփվում։ Եվ դեռ չէինք սկսել շփվել, ներողություն խնդրել, իսկ արդեն գրում էին, որ մենք կրկին միասին ենք։ Ինձ թվում է, որ ինչպես ասում են, այդպես էլ լինում է։ Հասկացիր, ինչպես ցանկանում ես․․․ Մեզ մոտ ամեն ինչ լավ էր, սակայն հնարավոր է դեռ կլինի», - պատմել է Քեթին Ռեգինային։



© NEWS.am STYLE