«Ծփըմ ա, ծփըմ»․ Մկոյի նոր լուսանկարը

22:44   15 հունիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել նավակի վրա։ Սիրված դերասանը կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ սպորտային կոշիկներ։ Լուսանկարն, ըստ երեւույթին, արվել է Սեւանում։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ծփըմ ա, ծփըմ»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ դերասանն անդրադարձել էր օրվա ամենաքննարկվող թեմային։ Սեւ-սպիտակ գումավորմամբ լուսանկարի մեկնաբանություններում դերասանը բազմիմաստ գրել էր. «Դատաիրավական տրամադրություն…»։



© NEWS.am STYLE