Մեծ սեր, ապա բաժանում․ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղի մոտ ամեն ինչ այնպես է, ինչպես ֆիլմում

14:14   16 հունիսի, 2019

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Դակոտա Ջոնսոնի եւ ռոքեր Քրիս Մարտինի սիրավեպը տեւեց երկու տարի։ Նրանց հարաբերություններն այնքան ամուր էին, որ Դակոտան նույնիսկ ընկերացավ Քրիսի նախկին կնոջ՝ Գվինետ Պելտրոուի հետ։ Հոլիվուդյան գեղեցկուհիները միասին այցելում էին միեւնույն երեկույթներին եւ լուսանկարվում էին միասին, ասես մտերիմ ընկերուհիներ լինեին։ Սակայն այժմ այս ամենն արդեն անցյալում է։ Coldplay խմբի երաժիշտն ու մեծ էկարնի աստղը բաժանվել են։

Ընկերների խոսքերով 42-ամյա երաժիշտն ու 29-ամյա դերասանուհին մտածում էին նշանադրության մասին։ Սակայն, ինչպես երեւում է Քրիսին շատ է դուր գալիս ազատ տղամարդու այժմյան կարգավիճակը եւ նա նախընտրում է չամուսնանալ։

«Քրիսն ու Դակոտան ներդաշնակ զույգ էին եւ երջանիկ էին թվում։ Մենք խոսել ենք անգամ նշանադրության մասին։ Սակայն, Քրիսն ասում է, որ նրանք բաժավել են։ Սա իսկական անակնկալ էր բոլորիս համար։ Քրիսն ապրում է Մալիբուում, իսկ Դակոտային դուր էր գալիս նրա կողքին լինելը։ Նրանք հաճախ էին զբոսնում լողափով, թվում էր իրենց սերն ավելի է հասունանում», - The Sun-ին ասել է աստղերին մոտ կանգնած աղբյուրը։

Ինչպես երեւում է զույգի հարաբերություններն այնքան լուրջ չէին, որպեսզի համատեղ կյանքի պլաններ կազմեին։

Հիշեցնենք, որ Դակոտան հայտնի հոլիվուդյան զույգի՝ Ջոն Ջոնսոնի եւ Մելանկ Գրիֆֆիտի դուստրն է։ Ամուսինները բաժանվել են, ինչից հետո նրա խորթ հայրն է դարձելիսպանացի մաչո՝ Անտոնիո Բանդերասը․․․



© NEWS.am STYLE