Արմինկան՝ համարձակ բացվածքով երեկոյան զգեստով

10:43   16 հունիսի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է երկարափեշ, համարձակ բացվածքով, երեկոյան ճերմակ զգեստ։ Լուսանկարին կից ոճային երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Աշխատանքային»։ Արմինկայի հետեւորդները կադրին կից մեկնաբանությունների հատվածում բազում դրական խոսքեր են ուղղել նրա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր մայրիկի հետ։ Երգչուհին եւ նրա մայրը գրկախառնված էին։ Իսկ ջերմ լուսանկարին կից ոճային երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երբ ծնողները մեր կողքին են ու առողջ, մենք երջանիկ ենք ու հանգիստ։ Ծնունդդ շնորհավոր, Մամ ջան»։



© NEWS.am STYLE