Վառ կարմիր շրթներկ, երեկոյան շքեղ զգեստ․ Շողեր Թովմասյանը՝ գայթակղիչ կերպարում

11:31   16 հունիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Շողերը կրում է սեւ երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են գլխազարդն ու արտահայտիչ շրթներկը։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն նշել է գտնվելու վայրը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր կարմիր լողազգեստով եւ սեւ վերնազգեստով։ Հրապուրիչ կադրին կից նա գրել էր․ «Այնքան լավ է, որ ամուսինս նաեւ լավ լուսանկարիչ է»։



© NEWS.am STYLE