Թավշյա զգեստ, արտահայտիչ շուրթեր․ Դիանա Մալենկոյի շքեղ կերպարը

13:44   16 հունիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացել է շքեղ կերպարում։ Հաղորդավարուհին կրում է կապույտ երանգի, թավշյա, երկարափեշ, ուսը բաց, երեկոյան զգեստ։ Դիմահարդարման մեջ ընդգծված են նրա շուրթերը։ Կադրին կից Դիանան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանան լուսանկար էր հրապարակել, որում ցույց էր տվել՝ ինչպիսին է եղել 5 տարի առաջ։



© NEWS.am STYLE