«Ուրիշ ոչինչ պետք չէ...»․ Ալեքսանդր Բաբասյանի եւ կնոջ ջերմ լուսանկարը

14:44   16 հունիսի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով: 

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր Instagram-ում հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնք պատմում են իր ու իր հրաշալի ընտանիքի առօրյայի ամենահետաքրքիր դրվագների մասին:

Այս անգամ Ալեքսանդրը միկրոբլոգի իր էջում հրապարակել է նոր, ջերմ լուսանկար, որում դերասանը կնոջ՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանի հետ։ Կադրում Լիլիթը նստած է ամուսնու գոգին։ Ջերմ հրապարակմանը կից դերասանը գրել է․ «Ուրիշ ոչինչ պետք չէ...»։

Ավելի վաղ դերասանը կիսվել էր ընտանեկան լուսանկարով, որտեղ կրկին կնոջ հետ էր։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Լավ օր»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը եւ սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել։



© NEWS.am STYLE