«Էրոտիկ»․ 70-ամյա Ալլա Պուգաչովան ոճի հետ փորձարկումներ է անում

15:23   16 հունիսի, 2019

70-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նրա հետեւորդներն ու երկրպագուները դժվարությամբ են ճանաչել։

Հրապարակված կադրում պրիմադոննան կրում է կարմիր վերնաշապիկ եւ նույն երանգի ոճային ակնոց։ Վառ դիմահարդարմամբ է, որտեղ շեշտը դրված է շրթունքների վրա։ Ինչ խոսք, կարմիր շրթներկը լրացրել է ոճային կերպարը։

«Պարզապես ցանկանում էի տեսնել ձեզ», - կադրին կից հակիրճ գրել է ժողովրդական արտիստուհին։ Ալլա Բորիսովնայի ոճային կերպարը գնահատել են նաեւ աստղերը, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարեւը, Իգոր Նիկոլաեւը, Անի Ցոյը, Լոբոդան եւ այլք։



© NEWS.am STYLE