Նյուշան դստեր հետ քնքուշ կադր է հրապարակել

17:17   16 հունիսի, 2019

28-ամյա երգչուհի Նյուշան իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է 7 ամսական դստեր հետ։ Կադրում մայր ու դոսւտր կրում են կաթնագույն հագուստ։ Փոքրիկը կանգնած է հայտնի մայրիկի ոտքերին։ Երգչուհին կոմբինեզոնով է, իսկ դստրիկը՝ զգեստով։

Նյուշայի էջի հետեւորդներն ու երկրպագուները հիացմունքի խոսքեր են հղել ընտանեկան ջերմ կադրին կից։ «Վաղուց նման քնքուշ բան չէի տեսել», «Երկու արքայադուստր», «Պարզապես հիանալի լուսանկար», - գրել են նրանք։

Հիշեցնենք, որ Նյուշան իրեն փորձում է նաեւ դիզայների դերում։ Մոսկվայում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի էր ունեցել նրա առաջին մեծ ցուցադրությունը։



© NEWS.am STYLE