Բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի ամառային կերպարը

17:47   16 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է իր ամառային լուքը։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում է սպիտակ տաբատ, նույն երանգի սպորտային կոշիկներ, մուգ երանգի վերնաշապիկ։ Ամառային կերպարը հմալրում է արեւային ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը ներկայացրել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում էր դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։ Լուսինե Թովմասյանն արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Վարսերը հավաքված էին։

Լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE