Խորհրդավոր հայացք, գրավիչ կերպարանք․ Ժաննա Բուտուլյանը նոր կադր է հրապարակել

20:44   16 հունիսի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սեւ հանգուստ։ Վառ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կրում էր սեւ-սպիտակ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում էին մեծ, ոսկեգույն ականջօղերը։



© NEWS.am STYLE