14:12 3 հուլիսի, 2013Գերմանական ծագումով մոդել Կատարինա Վան Դերհամին մեղադրում են Քիմ Քարդաշյանի ընկերոջը՝ Քանիե Ուեսթին գայթակղելու փորձի համար: Վերջինը, իբր, Կատարինայի հետ ժամանակ է անցկացրել BET Awards 2013-ից հետո կայացած երեկույթի ժամանակ, մինչ Քիմ Քարդաշյանը տանը նորածին Նորիի հետ էր: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Ես Քիմ Քարդաշյանի ընկերոջ հետ չեմ սեթեւեթել: Վստահ եմ, նա նույնիսկ չգիտի, թե ես ով եմ: Մենք ծանոթ չենք եւ երբեք չենք շփվել: Թերթերը պարզապես հիմար պատմություններ են փնտրում: Երեկույթի ժամանակ Քանիեն ընդհանրապես ոչ մի աղջկա հետ չէր շփվում: Նա ընկերների հետ եկավ, մի քիչ պարեց ու գնաց»,- հայտարարել է մոդելը: