«Մենք որտե՞ղ ենք, Երեւաշկայում»․ ТНТ-ի աստղեր Վարնավան ու Եփրիկյանն իրենց հանգստյան օրերն անցկացրել են Երեւանում (վիդեո)

20:14   16 հունիսի, 2019

ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Comedy Woman հումորային նախագծի աստղերն իրենց հանգստյան օրերն անց են կացրել Երեւանում։ Շոուի հայտնի կանանցից մեկը՝ Եկատերինա Վարնավան իր Instagram-ում, ինչպես նաեւ Stories հավելվածում բազմաթիվ հոլովակներ է հրապարակել։

View this post on Instagram

«Ոչ մի ավելորդ շարժում», - այսպես էՎարնավան մեկնաբանել է տեսանյութերից մեկը, որում նա երեւանյան ջազ-ակումբներից մեկում զվարճանում է հայտնի գործարար, Cosmotheca բրենդի հիմնադիր Հայկ Սարգսյանի ընեկրակցությամբ։

View this post on Instagram

Նա, ի դեպ, աղջիկներին ցույց է տվել Կասկադը, իսկ Վարնավան շատ կատակներ է արել եւ այդ ամենը նկարահանել է տեսախցիկով։ Ռուս դերասան եւ պարող, Վրնավայի մտերիմ ընկեր Եվգենի Բորոդենկոն հայտնել է, որ արձաններից մեկը նա տեսել է լոգարանում՝  մարզումներից հետո․ խոսքն ամենայն հավանականությամբ կոլումբիական քանդակագործ Բոտերոյի հռոմեացի մարտիկի մասին է։

View this post on Instagram

«Մենք որտե՞ղ ենք, Երեւաշկայում», - ուրախությամբ բոլորին հայտնել է Վարնավան, իսկ Նատալյա Եփրիկյանը ի պատասխան գոհ թափահարում է գլուխը։



© NEWS.am STYLE