«Էդ ու՞մ վրա եք բոչկա գլորում»․ Մկոյի հերթական հումորային լուսանկարը

21:32   16 հունիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել տակառների մոտ։ Սիրված հրապարակմանը կից կատարել է հումորային հետեւյալ գրառումը․ «Էդ ու՞մ վրա եք բոչկա գլորում»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ դերասանն անդրադարձել էր օրվա ամենաքննարկվող թեմային։ Սեւ-սպիտակ գումավորմամբ լուսանկարի մեկնաբանություններում դերասանը բազմիմաստ գրել էր. «Դատաիրավական տրամադրություն…»։



© NEWS.am STYLE