«Ես սիրում եմ որովհետեւ․․․»․ Մարիամ Ալեքսանյանի եւ Գոռ Համբարձումյանի սիրառատ լուսանկարը

22:44   16 հունիսի, 2019

Սերիալային, երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա ամեն օր իր էջի հետեւորդներին ուրախացնում է իր հմայիչ լուսանկարներով, առօրյայի, ժամանցի, աշխատանքի մասին պատմող տեսանյութերով:

Հմայիչ հայուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Մարիամը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Իսկ սիրառատ կադրին կից Մարիամը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես սիրում եմ որովհետև.......(շարունակեք միտքը)»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը զույգի հետ զրուցել էր անակնկալ նշանադրության, էմոցիաների եւ առաջարկության պլանավորման մասին: 

«Ես գիտեի, որ անակնկալ է ինձ սպասվում, բայց որ այսպիսի անակնկալ, անսպասելի էր.. Էմոցիաներս շատ էին, բառերով նկարագրել չեմ կարող, ներսումս հրավառություն էր: Ես միշտ եմ երազել այս պահի մասին, դեռ մանկուց այս ամենն իմ երազանքների ցուցակում է եղել (ժպտում է): Գոռը շատ մանրակրկիտ պատրաստվել էր: Նա իմ օրը բառիս բուն իմաստով տոն դարձրեց», - ասել էր Մարիամը։



© NEWS.am STYLE