Իննա Խոջամիրյանը փայլել է վագրային պրինտով զգեստով

23:41   16 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ կերպարում։ Դերասանուհին կրում է վագրային պրինտով, երկարափեշ զգեստ, սեւ երանգի բարձրակրունկներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Իննա Խոջամիրյանը բաց գույնի շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Արի պարենք... Եվ ինձ քո ամենասիրելի պարատեսակն ասա...»,- հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE