«Միայն թե սկեսրոջս չասեք». Մարգարիտա Սիմոնյանը թաբուլեն իր ձեւով է պատրաստել

10:11   17 հունիսի, 2019

Russia Today-ի գլխավոր խմբագիր, լրագրող Մարգարիտա Սիմոնյանն, ինչպես հայտնի է, հմուտ է խոհանոցում եւ սիրում է կիսվել ճաշատեսակների բաղադրատոմսերով։ Instagram-ի վերջին հրապարակումներից մեկում նա պատմել է «Թաբուլե» աղցանի իր բաղադրատոմսի մասին, ինչպես նաեւ հայտնել՝ ինչպես է է այն պատրաստում սկեսուրը՝ Լաուրա Քեոսայանը։

«Սկեսուրս բլղուրով մշտապես թաբուլե աղցան է պատրաստում. այս աղցանը Հայաստանում մատուցում են գրեթե յուրաքանչյուր սրճարանում։ Ընդ որում, Լաուրոչա Աշոտովնան բլղուրը չի եփում, այլ պարզպապես թրջում է եռացրած ջրով։ Ինձ էլ է այդպես սովորեցրել։ Բայց քանի որ սկեսուրս գնացել է հենգստանալու Հայաստանում, ինձ Կրասնոդարից հրաշալի բալ են ուղարկել, եւ որոշեցի բլղուրով այսպիսի աղցան պատրաստել կուբանական ձեւով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Բլղուրը թրջել եմ, ինչպես կարգադրել է Լաուրոչկա Աշոտովնան, ապա այն խառնել եմ այծի փափուկ պանրի հետ, ավելացրել գինձ եւ բալ, որի կորիզները հեռացրել եմ։ Իհարկե, այնքան ցնցող չի ստացվել, ինչպես սկեսրոջս դեպքում, բայց վատ չէ։ Միայն թե նրան մի ասեք»...

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը եւ Տիգրան Քեոսայանն այժմ սպասում են երրորդ երեխայի ծնունդին. նրանք երկու երեխա ունեն՝ տղա եւ աղջիկ։ Քեոսայանը եւս երկու դուստր ունի, որոնք լույս աշխարհ են եկել առաջին՝ Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնության ընթացքում։



© NEWS.am STYLE