Անահիտ Կիրակոսյանի շքեղ կերպարը

11:49   17 հունիսի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Անահիտ Կիրակոսյանը նուրբ դիմահարդարում է ընտրել եւ խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Սոցիալական ցանցում հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու եւ որդիների հետ։ Լուսանկարն արվել էր եկեղեցում։ Դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում եւ սպիտակ քող։ Կերպարն ամբողջացրել էր դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE