Եվա Բաղդասարյանի լուսանկարը Սեւանից

10:49   17 հունիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով վառ դիմահարդարումը։

Կադրերը հրապարակվել են նրա միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Եվա Բաղադասարյանը «զինվորական» վերնաշապիկ է կրում, որը համադրել է արտահայտիչ դիմահարդարման հետ. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դերասանուհին նշել է, որ կադրերն արվել են Սեւանում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Եվա Բաղդասարյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարմիր տաբատ էր կրում եւ տոպ, որոնք ընդգծում էին գեղեցիկ կազմվածքը։ «Շա՜աատ բարի լույս»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին՝ օգտագործեով «առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրերի» հեշթեգերը։



© NEWS.am STYLE