Իտալացի Ջորջ Քլունիին ձերբակալել են Թաիլանդում

11:13   17 հունիսի, 2019

Իտալացի Ֆրանչեսկո Գալդելին, որն իրեն ներկայացրել է որպես դերասան Ջորջ Քլունի, ձերբակալվել է Թաիլանդում, հայտնում է Deadline-ը։

Ըստ պորտալի տեղեկությունների՝ Գալդելին ներկայացել է որպես Ջորջ Քլունի եւ սկսել հագուստ վաճառել նրա անունից։ Նշվում է, որ իտալացին նաեւ հավաստիացրել է, թե բիզնեսը բացվել է դերասանի թույլտվությամբ։

Սակայն դատարանում Քլունին Գալդելիին մեղադրել է իր անունը խաբեության նպատակով օգտագործելու մեջ։

Լուսանկարները՝ Getty, James Veysey/Shutterstock  



© NEWS.am STYLE