Կարճ զգեստ, սպորտային կոշիկներ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

12:47   17 հունիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում Շողեր Թովմասյանը կանաչ գույնի զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ աքսեսուարները՝ խոշոր, կարմիր ականջօղերը եւ ջինսե բաճկոնը։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Շողեր Թովմասյանը ջինսե շրջազգեստ էր կրում, որը համադրել էր ուսի հատվածում բաց սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ կամիր կոշիկներն ու փոքրիկ, ոճային պայուսակը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարների՝ ականջօղեր։



© NEWS.am STYLE