Սեւ հագուստ, բարձրակրունկներ. Դիանա Գրիգորյանի կերպարը

14:39   17 հունիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Դիանան լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների եւ խոշոր վզնոցի հետ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան առօրյա կերպարում էր։ Նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկներն ու դիմահարդարումը։



© NEWS.am STYLE