«Ամեն ինչ նախկինի նման է, միայն ավելի լավ». Տիգրան Քեոսայանի նախկին կինը հիացած է նրա պարով (վիդեո)

13:34   17 հունիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոլովակ է հրապարակել, որում պատկերված է  կիրակնօրյա ժամանցն ընկերների ամառանոցում։ «Կիրակին ընկերների ամառանոցում։ Տղաները «տժժացնում են»»,- հոլովակը մակագրել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Մարգարիտայի կողմից նկարահանված հոլովակում երեւում է՝ ինչպես են նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ պրոդյուսեր Ալեքս Բոկովը պարում «Boney M» խմբի «Sunny» հիթի հնչյունների ներքո։ Հրապարակումը մեկնաբանել է Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան, որի հետ Սիմոնյանն ընկերական հարաբերություններ ունի։

«Ինչ հաճույք։ Ամեն ինչ ինչպես նախկինում, բայց ավելի լավ»,- գրել է դերասանուհին, ինչին միանգամից արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիրը. «Թանկագինս, քո բացակայությունն է զգացվում»։

Օգտատերերը հիացել են Մարգարիտայի եւ Ալյոնայի «բարձր հարաբերություններով»։ «Աղջիկներ, դուք քանդում եք իմ սովորական աշխարհը ձեր մարդկային հարաբերություններով։ Երկուսիդ էլ երջանկություն եմ մաղթում», «Ես հիացած եմ ձեր հարաբերություններով»,- գրել են հետեւորդները։

Վերջրերս դերասանուհին եւ լրագրողը «Кафе Пушкинъ»-ի հոբելյանի առիթով կազմակերպված երեկույթի են մասնակցել եւ հրաշալի ժամանակ անցկացրել միասին։ Միջոցառման ընթացքում արված համատեղ լուսանկարը Սիմոնյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Հաճելի անակնկալ։ Մոսկվայի լավագույն ռեստորանի 20-ամյակին Մոսկվայի լավագույն աղջիկները։ Երեքով»,- լուսանկարը մեկնաբանել էր լրագրողը։



© NEWS.am STYLE