Ալլա Պուգաչովան գերեզմանատանը տարածք է գնել

14:11   17 հունիսի, 2019

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան Կուզմինյան գերեզմանատանը՝ եղբոր գերեզմանի կողքին, հողատարածք է գնել։ Այս մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաընկերության «Звезды сошлись» թոք-շոուի ընթացքում, որի շրջանակներում աստղերը խոսել են այն մասին՝ արդյոք հարկավո՞ր է նախապես հոգ տանել այն մասին, թե որտեղ եւ ինչպես ես հողին հանձնվելու։  

Պարզվել է, որ Ալլա Պուգաչովան ցանկանում է, որ իրեն հողին հանձնեն հարազատի կողքին։ Ճարտարապետներն արդեն իսկ սկսել են էսքիզների ստեղծման աշխատանքը եւ պրիմադոննային առաջարկում են ընտանեկան դամբարանի վարկածներ, ուր կարող է տեղավորվել նույնպիսի անվանագաիր, ինչպես նրա տանը։

Ալլա Պուգաչովան 2019թ.-ի ապրիլին նշել է 70-ամյա հոբելյանը։ Այդ առիթով Կրեմլյան պալատում մեծ համերգ է անցկացվել։



© NEWS.am STYLE