Ռիփիի գրավիչ լուսանկարը

16:05   17 հունիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, ներկայացրել է իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Ռիփին նուրբ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Ռիփին պարզ սանրվածք է ընտրել, սակայն լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում էր. նա մոխրագույն բլուզ էր կրում, իսկ շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին գունավոր ժամացույցները եւ թեւնոցները։ «Երբեմն հարկավոր է երես տալ ինքդ քեզ»,- մեկնաբանություններում գրել է Ռիփին։

Լուսանկարները՝ @vahestep, @eminbaghajyan



© NEWS.am STYLE