«Դերասանուհիների հետ դավաճանում են, ոչ թե ամուսնանում». արքայազն Հարրիի պապիկը դեմ է եղել Մեգան Մարքլի հետ նրա ամուսնությանը

16:21   17 հունիսի, 2019

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ենթադրաբար, արքայազն Հարրիին համոզել է ետ կանգնել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ ամուսնությունից, հայտնում է The Sun-ը։

Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, պատմել է Էդինբուրգի 98-ամյա դուքսի արձագանքի մասին թոռան ու ամերիկուհու սիրավեպին։ «Դերասանուհիների հետ դավաճանում են, նրանց հետ չեն ամուսնանում»,- իբրեւ ասել է արքայազն Ֆիլիպը։

Սակայն նա չի լսել պապիկին. նրա եւ Մեգան Մարքլի հարսանիքը տեղի է ունեցել 2018թ.-ի մայիսի 19-ին։ Արքայազն Ֆիլիպը մասնակցել է արարողությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանից կարճ ժամանակ առաջ ազդրի հատվածում վիրահատության է ենթարկվել։

Ըստ հրատարակության տեղեկությունների՝ Էդինբուրգի դուքսի խորհուրդը չի վատացրել թոռան ու պապիկի բարի հարաբերությունները։ Արքայազն Ֆիլիպն առաջիններից էր, ով տեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի նորածին առաջնեկին, որը լուս աշխարհ է եկել մայիսի 6-ին։ Զույգը դքսին հանդիպել է հարցազրույցի գնալու ճանապարհին։  

Картинки по запросу prince harry and grandfather getty

Արքայազն Ուիլյամը եւս անհանգստություն է արտահայտել Հարրիի եւ Մեգան Մարքլի հարաբերությունների վերաբերյալ։ Նա արքայազն Հարրիին հարցրել է՝ նրան չի՞ թվում, որ ամեն ինչ «չափազանց արագ է զարգանում»։ Ըստ The Sun-ի տեղեկությունների՝ արքայազն Հարրիի հետ խոսել են այլ հարազատներ եւս, սակայն նա «խստորեն պաշտպանել է իրենց հարաբերությունները»։

Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանել արքայազն Ֆիլիպի խոսքերը։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE