«Օր չկա, որ քեզ չհիշեմ». Շպռոտի լուսանկարն ու հուզիչ գրառումը հայրիկի մասին

17:41   17 հունիսի, 2019

Երգչուհի Շպռոտը կիսվել է մանկության տարիներին արված լուսանկարով, որում պատկերված է հայրիկի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին հուզիչ գրառում է արել։

«Շնորհավոր հայրերի տոնը, Հայրիկ։ Օր չկա, որ քեզ չհիշեմ։ 29 տարի է՝ ինձ հետ չես, սակայն քո սերը եւ ապահովության զգացումը ինձ չեն լքել։ Իմ ուրախ եւ պոզիտիվ պապա, քո կարիքը շատ ունեմ։ Փոքրիկ Անին պապայի հետ՝ Մոսկվայում»,- Instagram-ում գրել է երգչուհին՝ օգտագործելով «Իմ հերոս» հեշթեգը։

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին ավելի վաղ ներկայացել էր խորը դեկոլտեով, կարճ, ճերմակ, եթերային զգեստով։ Շպռոտը հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE