«Մոտ ամպերին...». Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարն Օձունից

18:41   17 հունիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Օձունում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը դասական սեւ զգեստ է կրում, որը համադրել է վագրային պրինտով բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը, ինչպես նաեւ արեւային ակնոցը։ «Օձուն։ Մոտ ամպերին... Մոտ երկնքին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Լիլիթ Հովհաննիսյանը  սեւ տոպ էր կրում, վարդագույն կիսատաբատ, արծաթափայլ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էր գոտկատեղին ամրացված պայուսակը։ Կադրին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE