Հայ հայտնի դերասանի դուստրը երրորդ անգամ հեղինակավոր Emmy մրցանակի է արժանացել

17:05   17 հունիսի, 2019

Հայ դերասան եւ ռեժիսոր Արթուր Էլբակյանը հայտնել է, որ դուստրը՝ պրոդյուսեր եւ լրագրող Անուշը, երրորդ անգամ արժանացել է ամերիկյան հեռուստաարտադրության բարձրագույն մրցանակի՝ «Emmy Award»։

«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի»` Emmy Award բարձրագույն մրցանակին»,- հայտնել է հայ դերասանը։

Картинки по запросу anush elbakyan

Անուշ Էլբակյանն ամերիկյան «Boston Globe»-ի լրագրող է ու պրոդյուսեր։ Նախկինում նա մասնակցել է «Boston Globe» մարաթոնին ահաբեկչական հարձակումների լուսաբանման վերաբերյալ եւ իր թիմի հետ Պուլիտցերյան մրցանակի արժանացել։

2016թ.-ին նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Մի օր Լեոյի կյանքից» («A Day in Life of Leo») ֆիլմի համար։ Էլբակյանը արժանացել է նաեւ Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի՝ որպես հրատապ նորությունների լավագույն տեսաբան։



© NEWS.am STYLE