Ցույց է տվել ավելին, քան ցանկացել է. Քարդի Բիի կոստյումը պատռվել է ամենահետաքրքիր հատվածում (ֆոտո)

18:13   17 հունիսի, 2019

Ամերիկացի հայտնի ռեփ կատարող Քարդի Բին Թեննեսիում Bonnaroo Arts And Music Festival փառատոնի ընթացքում ելույթ ունենալիս զրկվել է կոստյումից, հայտնում է Daily Mail-ը։

Քարդին բեմ է բարձրացել փայլուն, գունավոր կոմբինեզոնով, որը կիպ գրկում էր նրա մարմինը։ Երբ ռեփ կատարողը մեջքով շրջվել է դեպի հանդիսատեսը՝ իր հայտնի թվերկը կատարելու համար, կոստյումը պատռվել է նստատեղի հատվածում։

Բրոնսկում ծնված երգչուհին երբեք չի ամաչել ցուցադրել իր կազմվածքը՝ ճանաչում ձեռք բերելու եւ իր երաժշտության նկատմամբ ուշադրություն գրավելու համար։ Սակայն այս անհարմար դրությունն ակնհայտորեն ծրագրված չէր։

Brazen: The rapper showed off her daring sense of style during the show-stopping performance

Երգչուհին փոխել է հագուստն  ու սպիտակ խալաթ կրել, որը ցուցադրում էր նրա ներքնազգեստը եւ շարունակել շոուն։

Quick change: While dancing and twerking to the groove of the music, the performer was left her needing to swiftly swap her mesh jumpsuit for a white robe

Լուսանկարները՝ Jeff Kravitz / FilmMagic for Bonnaroo Arts And Music Festival, MEGA



© NEWS.am STYLE