«Ներարկիչ, պարեր եւ կիսամերկ աղջիկներ». Կիրկորովը հիշել է երիտասարդությունը

20:19   17 հունիսի, 2019

Ռուսական փոփ էստրադայի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է «Բույժքույր» («Медсестра») երգի հիման վրա նկարահանված հին տեսահոլովակի հատվածներ։ Հոլովակը թողարկվել է դեռ 1998թ.-ին։ Դրանոմ երգիչը բժշկի կերպարում պարում է կիսամերկ աղջիկների շրջապատում։

Կադրերը, որոնք ավելի շատ մեծերի համար նախատեսված ֆիլմ են հիշեցնում, արտիստը «նվիրել է» ռուս բժիշկներին։ Հունիսի 16-ին Ռուսաստանում ավանդաբար նշվում է բուժաշխատողի օրը։ Ցավոք, Կիրկորովի երկրպագուները չեն կարողացել գնահատել երգչի հումորը, քանի որ նրա Stories բաժինը փակ է մեկնաբանությունների համար։

Աղբյուրը՝ 5tv.ru



© NEWS.am STYLE