«Շրջվիր». արքայազն Հարրին բոլոր ներկայությամբ նկատողություն է արել Մեգան Մարքլին

22:13   17 հունիսի, 2019

Արդեն երկար ժամանակ է՝ լուրեր են պտտվում այն մասին, որ Մեգան Մարքլը ծանոթ չէ եւ նույնիսկ չի փորձում իմանալ՝ թագավորական էթիկայի ինչ նորմերի է հարկավոր հետեւել՝ հանրության շրջանում պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար։ Բամբասանքի առիթ դարձել Սասեքսի դքսուհու պահվածքը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրը։ Թագավորական ընտանիքի երկրպագուները կարծել են, որ Մեգանը շքերթի ընթացքում վրդովվեցնող պահվածք է դրսեւորել, որն ամբողջ թագավորական ընտանիքն ընդունում էր Բուքինգհեմյան պալատի պատշգամբում։

meghan markle prince harry

Կնոջ պահվածքին ուշադրություն է դարձրել նաեւ արքայազն Հարրին։ Еxpress.com-ի հաղորդմամբ՝ դուքսը կնոջը մի քանի նկատողություն է արել, որպեսզի վերջինս պատշաճ վարքագիծ դրսեւորի։ Այս մասին հայտնի է դարձել տեսագրությունից, որն արվել է թագուհու ծննդյան օրը։ Կադրերում երեւում է՝ ինչպես է թագավորական ընտանիքի անդամը խառնվում Հարրիի եւ արքայազն Էնդրուի երկխոսությանը եւ մեջքով շրջվում լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ հանրությանը։

meghan markle prince harry

Դա տեսնելով՝ Սասեքսի դուքսը բոլորի ներկայությամբ նրան նկատողություն է արել։ Նա կնոջը երկու կարճ, խիստ հրաման է տվել։ Արքայազնը կնոջը նախ ասել է՝ «Շրջվիր», իսկ երբ Մեգանը շարունակել է նայել Հարրիին, նա հավելել է. «Նայիր»։ Թագավորական ընտանիքի անդամը միայն այդ ժամանակ է լսել դուքսին եւ շրջվել մարդկանց կողմը։



© NEWS.am STYLE