Զարուհի Բաբայանի լուսանկարը Դիլիջանից

21:41   17 հունիսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ շորտ է կրում, որը համադրել է մուգ գույնի բլուզի հետ։ Երգչուհու մազերը կապված են։ Ըստ սոցիալական ցանցում կատարված նշման՝ կադրերն արվել են Դիլիջանում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Զարուհին դասական կերպար էր ընտրել։ Նա սպիտակ վերնազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ կոշիկներն ու վառ դիմահարդարումը։ Լուսանկարն արվել էր Արցախում։



© NEWS.am STYLE