«Հայրիկը խմե՞լ է». Ֆիլիպ Կիրկորովը ծաղրելով դստերը ստիպում է ծովամթերք ուտել (վիդեո)

23:19   17 հունիսի, 2019

Ֆիլիպ Կիրկորովը դաստիարակում է երկու երեխաներին՝ 7-ամյա Ալլա-Վիկտորյային եւ 6-ամյա Մարտինին։ Նրան օրինակելի հայր են համարում, ավելի ճիշտ համարում էին մինչ այսօր։ Իր միկրոբլոգում Կիրկորովն ընթրիքի ընթացքում արված տեսահոլովակ է հրապարակել, որում բառացիորեն դստերը ստիպել է միդիա փորձել։ Երգիչը խմբագրել է հոլովակը եւ հատուկ էֆեկտների շնորհիվ այն սարսափ ֆիլմի է վերածվել։ Ալլա-Vիկտորյան ոչ մի կերպ չէր ցանկանում ուտել այդ ծովամթերքը, սակայն հայրիկը չէր հանձնվում. ասում էր, որ այդ կերպ նրա մոտ հրաշալի ցանկություն կառաջանա։

Ապա Ֆիլիպը «հետապնդում» է սկսել, եւ երեխան, շնչակտուր լինելով, մի փոք8 միդիա է կերել, ապա երկար ժամանակ ջուր խմել։ Այդ ընթացքում Կիրկորովը ուրախանում էր ու ծիծաղում. չէ՞ որ իրեն հաջողվել էր հասնել ուզածին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)

Երկրպագուները շոկի մեջ էին, նրանք դա երեխայի նկատմամբ ծաղր են համարել։ «Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Միթե՞ դա այդքան կարեւոր է Ֆիլիպի համար։ Կրկես բռնության կիրառմամբ։ Ահա ինչ է նշանակում, երբ կողքին մայր չկա։ Վստահ եմ՝ ոչ մի մայր երեխային արցունքների չի հասցնի եւ անհասկանալի ուրախություն չի զգա, ծիծաղի։ Չէ որ նա աղջիկ է, դա խանգարում է  նրա հոգեկան վիճակը», «Հայրիկը խմե՞լ է։ Մղձավանջ։ Միթե երեխան արժանի էր այսպիսի երեկոյի։ Եվ կարեւորն այն է, որ շրջապատում բոլորը նայում էին։ Ֆիլիպն այստեղ շատ տհաճ է»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE