Հմայիչ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Գերմանիայից

23:33   17 հունիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գերմանիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփին քնքուշ կերպարում է։ Նա սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը եւ արեւային ակնոցը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Արփին օգտագործել է «Գերմանիա» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա կրում էր կարմիր, եթերային, փքված, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Շքեղ կադրին կից Արփին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE