«Գարիկ, կանգ առ». Գարիկ Խարլամովին գրել է Լերա Կուդրյավցեւան հերթական կատակից հետո

10:11   18 հունիսի, 2019

Comdey club-ի անդամ Գարիկ Խարլամովին մեկ շատ են դուր գալիս «Առաջին ալիքի» «Արի ամուսնանանք» («Давай поженимся») շոուն եւ նրա հաղորդավար Լարիսա Գուզեեւան, մեկ հակառակը. արդեն մի քանի ամիս է՝ նա Instagram-ում հոլովակներ է հրապարակում, որոնցում ծաղրում է ծրագիրն ու դրա հերոսներին։

Օրերս շոումենը կադրեր է հրապարել «Արի ամուսնանանք»-ից. խոսքը շոուի այն հատվածի մասին է, երբ Կիրիլ Տերեշինը ծանոթանում է պոտենցիալ սիրելիի հետ։ Երիտասարդը փորձում է տպավորություն գործել աղջա վրա՝ դեպքի առաջ կտրուկ շարժում անելով։ Դրան հաջորդում է մեկ այլ տեսագրության կադր, որում հաղթանդամ տղամարդը Կիրիլին նոկաուտի է ենթարկում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Харламов (@garikkharlamov)

Գարիկ Խարլամովի հրապարակումը մեկնաբանել է Լերա Կուդրյավցեւան։ Հեռուստահաղորդավարուհին հիացած էր։ «Գարիկ, կանգ առ»,-գրել է նա ու ծիծաղից արտասվող սմայլիկ օգտագործել։ Գարիկը, սակայն, չի պատրաստվում կանգ առնել. նա նոր հումորային տեսանյութ է հրապարակել, որում Գուզեեւան դարձել է Քվենտին Տարանտինոյի ֆիլմի մասը։ Ծիծաղելի է ստացվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Харламов (@garikkharlamov)

Ի դեպ, այս շոուի հաղորդավարուհին երբեք այսպիսի ծաղրին դեմ չի արտահայտվել։ Ըստ ամենայնի՝ դա դուր է գալիս նաեւ նրան։ Ինչ վերաբերվում է Խարլամովին. նա Comdey club-ի մյուս անդամներից տարբերվում է յուրօրինակությամբ, հումորի ինքնատիպ զգացմամբ, որը, հույս ունենք, առավոտ վաղ կբարձրացնի նաեւ ձեր տրամադրությունը։



© NEWS.am STYLE