Աստղիկ Սաֆարյանի շքեղ բեմական կերպարը

10:42   18 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Հմայիչ երգչուհին նոր լուսանկարները հրապարակել է իր միկրոբլոգում։ Աստղիկ Սաֆարյանը վառ գույնի հագուստ է ընտրել, որը զարդարված է մեծ ժապավենակապով։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին ամառային կերպարում էր։ Նա վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուգ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակը եւ ակնոցը։ Հմայիչ երգչուհին կադրերը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE