Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին Jacquemus-ի զգեստը կրում է մերկ մարմնին

11:46   18 հունիսի, 2019

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը հանգստանում է Իտալիայում։ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին եւ դերասան Ջեյսոն Սթեթհեմը ճանապարհորդում են որդու եւ մտերիմների հետ։ Այդ ընթացքում Ռոուզին ցուցադրում է իր ամառային զգեսպատահարանը։

Մոդելի գլխավոր իրերը, առանց որոնց հնարավոր չէ մեկնել հսնգստի՝ Saint Laurent ապրանքանիշի կոշիկներ ու պայուսակ եւ Jacquemus-ի վերնաշապիկ-զգեստ։ Վերջինը Ռոուզին կրում է մերկ մարմնին։ Մոդելը լուսանկարները հրապարակել է Instagram-ի էջում եւ առաջացրել երկրպագուների հիացմունքը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE