Լիլի Սարգսյանը վառ զգեստով ընդգծել է կազմվածքը

13:49   18 հունիսի, 2019

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլին վառ կերպարում է։ Նա կանաչ զգեստ է ընտրել, որն ընդգծում է կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են մեղմ դիմահարդարումը եւ նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլի Սարգսյանը պատասխանել էր NEWS.am STYLE-ի հարցերին։ «Քննադատությունը միշտ էլ կա ու կլինի. բոլորի համար չեմ կարող լինել հաճելի: Ինչպես ասում են՝ «բոլորի համար միայն գումարն է, որ կարող է լինել հաճելի»: Տարիների փորձն ինձ ուժեղ դարձրեց, իսկ տիտղոսի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցի»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE