Քիմ Քարդաշյանը հուզել է որդիների լուսանկարով

13:34   18 հունիսի, 2019

Բոլորովին վերջրես Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնողներ են դարձել. տղային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Նրան տվել են Փսալմ անունը։ Օրերս Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել կրտսեր որդու դեմքը, իսկ այսօր կրկին հուզել է օգտատերերին։

Ким Кардашьян_1

Հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել, որում գրկել է փոքրիկին, իսկ կողքին կանգնած է նրա ավագ որդին՝ Սեյնթը։ Շատ սրտառուչ է։

Ким Кардашьян_3

Ի դեպ, ավելի վաղ երկրպագուները նշում էին, որ Քիմի կրտսեր որդին շատ նման է քրոջը՝ Չիկագոյին (Քիմի երկրորդ դուստրը)։ Քիմը եւս այդ կարծիքն է։ «Նա եւս նման է Չիկագոյին (Քիմի երկրորդ դուստրը, խմբ.), բայց ես վստահ եմ, որ դեռ շատ կփոխվի։ Բայց հիմա շատ նման է նրան»,- երջանիկ մայրիկը գրել էր Twitter-ում մայիսի 10-ին՝ որդու լույս աշխարհ գալու օրը։

Որդու լույս աշխարհ գալուց երկու շաբաթ անց Քիմը եւ Քանյեն նորածին որդու համար որոշել էին միանգամից մի քանի ապրանքանիշ գրանցել իր ընկերության՝ Kimsaprincess-ի շարքում։



© NEWS.am STYLE