Իսկապե՞ս. ինչու է Նիկոլայ Ցիսկերիձեն խանդում Եգոր Դրուժինինի կնոջը

17:09   18 հունիսի, 2019

Ռուս խորեոգրաֆ Եգոր Դրուժինինը նոր հարցազրույցում պատմել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պարող Նիկոլայ Ցիսկերիձեի բարդ բնավորության մասին։

Դրուժինինն ամուսնացած է Ցիսկերիձեի՝ ոչ հարազատ քրոջ՝ Վերոնիկա Իցկովիչի հետ։ Խորեոգրաֆի կարծիքով՝ Ցիսկերիձեն միշտ խանդել է քրոջը։ «Նրանք ավելի վաղ են ծանոթացել, քան ես նրա հետ եւ ամուր ընկերություն են ունեցել։ Իսկ հիմա նրա կյանքում հարկարծակի եւս մեկ ընկեր հայտնվեց, որը հետագայում դառնում է նաեւ նրա ամուսինը»,-  հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Դրուժինինը։

Սակայն արդյունքում Ցիսկերիձեն «ստիպված է եղել ընդունել» Դրուժինիին, թեեւ կատակներ է արել նրա մասին։



© NEWS.am STYLE