Մայրանալ պատրաստվող Սիլվա Հակոբյանը՝ մեղմ կերպարում

19:48   18 հունիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է նոր, մեղմ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սեւ-սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ակնոցի հետ։ «Այսպիսին են մեր բակի առավոտները։ Բոլորիս լավ օր»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել էին հարսանեկան արարողության ընթացքում։ Օրեր առաջ նա եւ ամուսինը նշել էին ամուսնության տարեդարձը։ «Երկու տարի միասին... Թող Աստծո օրհնանքը միշտ լինի մեր ընտանիքի հետ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE