Ալինա Մարտիրոսյանի լուսանկարն ամուսնու հետ

20:01   18 հունիսի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Ալինան նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Հմայիչ դերասանուհին դասական կերպարում է. նա կիպ, սեւ զգեստ է ընտրել, որն ամբողջացրել է աքսեսուարներով՝ թեւնոց ու ժամացույց։ Ալինա Մարտիրոսյանը վառ դիմահարարմամբ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ալինա Մարտիրոսյանը սեւ բլուզ էր կրում եւ զարդեր։ Կերպարն ամբողջացրել էին արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը եւ սանրվածքը՝ հյուսքեր։ Լուսանկարները մեկնաբանված չէին։



© NEWS.am STYLE