«Ալյոնա, հաց կեր»․ Թիմաթիի նախկին ընկերուհին նիհարությամբ վախեցրել է երկրպագուներին

22:16   18 հունիսի, 2019

Թիմաթիի նախկին սիրելի Ալյոնա Շիշկովան, ով ռեփերից դուստր է ունեցել, շատ է նիհարել։ Մոդելի արտաքին տեսքը վախեցրել է երկրպագուներին։ Նա ֆիթնես ակումբից լուսանկար է հրապարակել, որով շատ է անհանգստացրել հետեւորդներին։

Կադրում Ալյոնան կրում է սպիտակ, մինի զգեստ։ Նուրբ կերպարը համալրում են մոխրագույն մյուլիները, փոքրիկ պայուսակը։ «Մարզվելու ժամանակն է», - գրել է Շիշկովան։  

Картинки по запросу шишкова худоба

Հետեւորդներն ուշադրություն են դարձրել նրա բարակ ոտքերին եւ թեւերին։ Շատ օգտատերերին թվացել է, որ Ալյոնայի նիհարությունը չափից շատ է։ Նրանք մոդելի խորհուրդ են տվել քաշ հավաքել։

Картинки по запросу шишкова худоба

«Ամենավատն այն է, որ մենք սա տեսնում ենք, իսկ Ալյոնան ուրախանում է․․․ Ոչ, չենք նախանձում», «Շատ տգեղ է ձեր նիհարությունը, անհապաղ քաշ հավաքեք», «Ալյոնա, հաց կեր», «Ալյոնա, ինչու՞ ես այսքան նիհարել», «Անարեկսիա», «Գեղեցիկ ես, սակայն շատ նիհար ես», - գրում են մեկնաբանություններում։  

Картинки по запросу шишкова худоба

Ավելի վաղ Ալյոնա Շիշկովան խոստովանել է, որ չի կարողանում քաշ հավաքել։ Հնգամյա Ալիսայի մայրը բացատրել է, որ իր համար քաշ հավաքելը նույնքան դժվար է, որքան ինչ-որ մեկի համար մեկընդմիշտ նիհարելը։



© NEWS.am STYLE