«Նրբագեղ». Աննա Թովմասյանի հմայիչ լուսանկարը

21:41   18 հունիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը բաց գույնի հագուստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհու էջը լի է դրական մեկնաբանություններով։ «Հրաշալի», «Նրբագեղ»,- գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր նույն երանգի բլուզի հետ. դրա վրա պատկերված էր Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Ինձ համար հրաշք մի օր»,- գրել էր երգչուհին՝ օգտագործելով 2017 հեշթեգը։



© NEWS.am STYLE